«Ռեալ»-ը «Բարսելոնա»-ից մի փոքր ավելի լավ էր և արժանիորեն չեմպիոն դարձավ. Ինյեստա
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինյեստան նշել է, որ Մադրիդի «Ռեալ»-ը արժանիորեն է դարձել Իսպանիայի չեմպիոն:
«Վերջին տուրում հաղթելով` մենք մեր աշխատանքը կատարեցինք: Բայց Լա լիգայի մրցաշրջանի ընթացքում մեզ դիմակայում էր մեզանից մի փոքր ավելի լավ մրցակից, որն էլ արժանիորեն դարձավ չեմպիոն:
Չեմպիոն դառնալու համար մեզ պակասում էր անհրաժեշտ կայունությունը:
Սա Լուիս Էնրիկեի վերջին տնային խաղն էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Բոլորս շնորհակալ ենք նրան մեզ հետ անցկացրած ժամանակի համար: Մենք պետք է հաղթենք Իսպանիայի գավաթում, որպեսզի մարզչին պատշաճ հրաժեշտ տանք»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը