Մեսսին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է և «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիրը
Սպորտ
Իսպանիայի 2016/17 ավարտված մրցաշրջանի անհատական մրցանակների դափնեկիրները հայտնի են:
Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է Պիչիչիի մրցանակին, որը տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին: Արգենտինացին 34 խաղում դարձել է 37 գոլի հեղինակ: Սա լավագույն արդյունքն է եվրոպական հինգ առաջատար առաջնություններում, ինչը ֆուտբոլիստին երաշխավորում է նաև «Ոսկե խաղակոշիկը»: Այս մասին գրում է Marca-ն:
«Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է լավագույն դարպասապահ, ով ամենաքիչ գոլն է բաց թողել մրցաշրջանում:
Դարպասապահը 29 խաղում միայն 21 անգամ է գոլ ընդունել սեփական դարպասը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը