Մոուրինյուի ներկայացրած կազմը «Յունայթեդ»-ի պատմության ամենաերիտասարդ կազմն էր ԱՊԼ-ում
Սպորտ
Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը ամենաերիտասարդն էր ակումբի համար՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն թիմի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն էր տվել` Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ:
Մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում էր 22 տարեկան 284 օրական: Ամենաերիտասարդը Ֆոսու Մոնսան (19 տարեկան 4 ամսական), Աքսել Տուանզաբեն (19 տարեկան 6 ամսական) և Դեմետրի Միտչելն էին (20 տարեկան 4 ամսաական):
Հիշեցնենք, որ վերջին խաղում Մոուրինյուի թիմը հաղթեց 2:0 հաշվով:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությունը «Այաքս»-ի և «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի միջև կայանալու է մայիսի 24-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը