Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից
Արցախ
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Yell Extreme Park»-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով. տևողությունը՝ 20 րոպե:
«Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ»,- նշեց Չիբուխչյանը։
Առաջին անգամ է, որ «Yell Extreme Park»-ը Ենոքավանից դուրս միջոցառում է կազմակերպում: Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ էքստրեմալ և հետաքրքիր ժամանցի վայրեր ունենալու բոլոր հնարավորությունները։
Տիգրան Չիբուխչյանի խոսքով, երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ կարելի է հավուր պատշաճի օգտագործել մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան