«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին Արարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորը ԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի 

Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել

Ադրբեջան

Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվում է, իսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագիծը, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա, սկզբնական շրջանում եկամտային մեծ մուտքեր չի խոստանում:

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում կախված է ածխաջրածիններից, և համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների ցածր լինելու պատճառով առաջիկա մի քանի տարիներին այդ երկրի տնտեսությունը չի կարող արագ աճ գրանցել:

Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Service-ը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 1-3 տարիների ընթացքում ( ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա) Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի:

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում:

Այսպիսով այն, որ ալիևյան վարչակարգը «Շահդենիզ 2» գազային նախագիծը ներկայացնում է, որպես երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոց, այդքան էլ միանշանակ չէ:

Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա:

Սպասվում էր, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի մի մասը կապահովվի բանկերի կողմից իրականացվող վարկավորմումների եկամտաբերության հաշվին, սակայն Ադրբեջանի խոշորագույն «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի ակտիվները կազմում են Ադրբեջանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, բանկի արտաքին պարտավորությունների անցումը պետությանը, ինչպես նաև երկրի մյուս բանկերի շրջանում առկա անկայուն վիճակը հետաձգում են Ադրբեջանի տնտեսական կայունության վերականգնումը:

Բանկը մայիսի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ պարտատերերի համաձայնության դեպքում արտարժույթով արտաքին պարտքը փոխարինվելու է երկրի սուվերեն պարտատոմսերով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի ծանր իրավիճակը փրկելու համար Ադրբեջանի կառավարությունը 9,93 մլրդ մանաթի ակտիվներ է գնել, բացի այդ բանկի իրացվելիությունը ապահովելու համար պետությունը բանկում դրել է 1,3 մլրդ դոլարի և 70 մլն մանաթի ավանդ:

2017-ին բանկի կապիտալի բաձրացման նպատակով պետությունը բանկում ներդրել է 600 մլն մանաթի չափով ավանդ, սակայն չնայած այս ամենին բանկը շարունակել է կորցնել իր միջոցները:

Մինչև 2019-ը կատարած հաշվարկով բանկի պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի նման ծանր իրավիճակում հայտնվելու պատճառը եղել են բարձր տոկոսավճարները, մանաթի արժեզրկումը, պետության կողմից բանկի «թունավոր» ակտիվների ձեռք բերման գործընթացի անավարտությունը:

Միայն 2016-ին բանկը ունեցել է 1,74 մլրդ մանաթի վնաս:

Ադրբեջանի կառավարության կողմից «Միջազգային բանկի» արտաքին պարտավորությունների ստանձնումը մեծ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտների համար: Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` Ադրբեջանի կառավարությունը ստանձնած պարտքը պատրաստվում է վճարել, կամ հարկերի բարձրացման միջոցով, ինչը կհարվածի առանց այն էլ ծանր վիճակում հայտնված ձեռնարկատիրությանը, կամ էլ` երկրի նավթային պետական հիմնադրամի հաշվին,ինչը մեծ հարված կհասցնի նավթային հիմնադրամի պահուստներին:

2014-ից 2016 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 30-40 տոկոսով: 2014-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար, իսկ 2016-ին 38 մլրդ դոլար, այսինքն 2 տարում ՀՆԱ-ն նվազել է 35 մլրդ դոլարով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 25 մլրդ դոլար և 2 տարվա ընթացքում իջել է 9 մլրդ դոլարի:

Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանը առաջիկա տարիներին, ոչ միայն ՀՆԱ աճ չի գրանցի, այլ 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների` 2014թ-ի կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանի տնտեսությանը , որի ՀՆԱ-ի 51 տոկոսը կազմում է նավթային հատվածը, կանգնեցրել է շարունակաբար խորացող տնտեսական ճգնաժամի մեջ:

Պաշտոնական տվյալներով` 2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանում փակվել է 9,1 հազար աշխատատեղ, որի մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին` 81 տոկոս:

Ցանկացած 100 փակված աշխատատեղերից 63-ը ֆիզիկական անձինք են:

Տնտեսական ճգնաժամը մեծապես հարվածել է երկրի շինարարության, առևտրի և սպասարկման ոլորտներին:

Գործազրկության ալիքը ամենաշատը հարվածել է երկրի բանկային հատվածի աշխատողներին, միայն 2017-ի առաջին եռամսյակում գործազուրկ է դարձել բանկային հատվածի 650 աշխատող:

Այսպիսով Ադրբեջանում ` որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքումԱրարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորըԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվիԱմերիկյան Hornet դրոններում հայտնաբերվել են սմարթֆոններում կիրառվող Qualcomm-ի չիպեր«ԽԱՔ» ընկերության կափնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Զելենսկին պաշտոնապես ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր ՍիրսկունԼավրովը կոշտ նախազգուշացում է հղել ԵվրոպայինԶինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով սպասվում են ձերբակալություններ․ նոր մանրամասներԼավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ ենՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՎայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից ու մի քանի պտույտ շրջվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները։ Ռուբիոն ուրվագծեց այն դերը, որը Միացյալ Նահանգները կխաղա Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործումՓաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամԼուվրը վերաբացել է թալանված Ապոլլոն պատկերասրահը այցելուների համարԳեներալ Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետըՄատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու 350-ամյակինՊՆ-ում անցկացվել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրըՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով (տեսանյութ) Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի շուրջ բանակցությունները
Ամենադիտված