ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կարմիր Բլուր թաղամասի բնակիչ, 21-ամյա Սարգիս Կադրջյանը իր վարած Lexus մակնիշի 77 MA 500 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց 53 ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան հետիոտնի:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 103 շտապօգնություն, օգնել՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ վարորդը սովորում է Երևանի պետական համալսարանի Արևալագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը