«Ժողովուրդ»․ Զինվորների ջրահեղձվելուց հետո Վիգեն Սարգսյանը խիստ հրահանգ է իջեցրել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 7-ին, երբ զորամասից առանց թույլտվության «ՈՒԱԶ» մեքենայով երեք զինծառայողներ հեռացան զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկան գետն ու ջրահեղձ եղան, սթափության ազդակ է եղել ՊՆ ղեկավար կազմի համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանությանը հրահանգել է ցանկացած վայրում զինծառայողների կամ պաշտպանության նախարարության մեքենաներ տեսնելիս կանգնեցնել եւ ստուգել այն, մասնավորապես ստուգել վարորդների սթափությունը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Չնայած վերջինս նշեց, որ նման հրահանգ շատ վաղուց կա, եւ դա մշտապես պետք է կատարվի, բայց նաեւ ասաց. «Շատ նորմալ է: Ցանկացած միջադեպից հետո պաշտպանության նախարարությունն այնպիսի կառույց է, որ ուսումնասիրություններ է կատարվում եւ հրահանգներ է իջեցվում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը