«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել Սմոլինգից
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ակումբում հանդես է գալիս 7 տարի, հնարավոր է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի թիմը:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերային առաջարկները քննարկել:
Մրցաշրջանի ընթացքում պարոտուգալացի մասնագետը մի քանի անգամ քննադատել է ֆուտբոլիստին: 27-ամյա խաղացողին փոխարինելու հավակնորդ է «Բյորնլի»-ի պաշտպան Մայքլ Քինը:
Սմոլինգի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալ»-ը: Պաշտպանի տրանսֆերը գնահատվում է £ 17 մլն:
Սմոլինգի պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ՝ ավարտվում է 2019թ.-ի ամռանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը