Եթե իմ տղաները չնյարդայնանային, նրանց անմիջապես բժշկի մոտ կուղարկեի. «Այաքս»-ի մարզիչը՝ «Յուանյթեդ»-ի դեմ խաղից առաջ
Սպորտ
«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոսն անդրադարձել է Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դեմ եզրափակիչ դիմակայությանը և նշել, որ իր թիմը հաղթելու շանս ունի:
«Եթե իմ տղաները չնյարդայնանային` ես անմիջապես նրանց բժշկի մոտ կուղարկեի: Մի մոռացեք, որ սա նրանց առաջին եզրափակիչն է, անպես որ՝ նյարդայնանալը նորմալ է: Ես պարզապես այնպես պետք է անեմ, որ դա խնդիր չդառնա: Մենք մանչեսթերյան թիմին հաղթելու շանս ունենք, եթե մրցակցին թելադրենք մեր խաղը: Ես թիմում երիտասարդ խաղացողներ ունեմ, այդ պատճառով էլ պետք է նրանց պատշաճ կերպով պատրաստեմ: Դա իմ աշխատանքն ավելի հետաքրքիր է դարձնում»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը