Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ի՞նչ է արել Արմեն Ամիրյանը, բացի ՀՀԿ մտնելուց

Հրապարակումներ

Երբ ամիսներ առաջ Կարեն Կարապետյանի կառավարության ձևավորման շրջանակներում որոշում էր ընդունվել Հասմիկ Պողոսյանին Արմեն Ամիրյանով փոխարինելու մասին, շատերը լիահույս էին, որ Հայաստանի մշակութային կյանքը տեսանելի ապագայում գոնե ինչ-որ չափով կենդանության նոր նշաններ ցույց կտա: Միամտաբար, թե բացառապես կյանքի հանդեպ հույսը չկորցնելու ազնիվ մղումից դրդված` շատերը համոզված էին, որ Ամիրյանը պետության կողմից վարվող մշակութային քաղաքականությունն այնպես կբարեփոխի կամ գոնե այնպիսի կոնկրետ քայլերի կդիմի, որոնք  արմատապես կբարելավեն այս կարևորագույն ոլորտում իշխող տրամաբանությունը:

Հիմա` Ամիրյանի համար ճակատագրական այդ օրվանից երկար ամիսներ անց, բոլորս ստիպված ենք ամրագրել այն դառն իրականությունը, որ տիրում է այսօր մշակույթի ոլորտում:  Վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է, այցելել էր մշակույթի նախարարություն, այնտեղ հանդիպում էր ունեցել ղեկավար կազմի հետ, խորհրադակցություն անցկացրել, կիսվել իր պատկերացումներով Ամիրյանի ու նրա տեղակալների հետ:

Անկեղծ ասած` երբ ընթերցում ես այցի մասին պատմող հաղորդագրությունը, անսխալ տպավորություն է ստեղծվում, թե Կարապետյանը Ամիրյանին ընդամենը մեկ բան է կոչ անում. շարունակ հորդորում է ծրագիր կազմել, ռազմավարական պլան ներկայացնել, առավել նախաձեռնող ու ակտիվ ինքնադրսևորվել  և այլն: Մի խոսքով` փորձում է ամեն գնով Ամիրյանին ակտիվ քայլերի մղել: Նկատենք` վարչապետի` հորդորները միանգամայն տեղին են ու համապատասխանում են ժամանակի հրամայականին, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Ամիրյանը բավական տևական ժամանակ է` մի ողջ երկրի մշակույթի նախարար է, մարդն այդպես էլ մի խելքը գլխին ծրագիր, զարգացման պլան ու ռազմավարություն չի կարողանում պետությանը ներկայացնել. հանդես է գալիս իր նախորդի կողմից սահմանված «բարի» ավանդույթների շարունակողի դերում: 

Միակ բանը, որով Ամիրյանն այս ամիսներին հասցրել է աչքի ընկնել, Հայաստանի կարևորագույն պատմամշակութային օջախներն ու շինությունները զվարճանքի կենտրոններ դարձնելու վերաբերյալ մտքեր շաղ տալն է եղել: Չկա՛, չե՛ս գտնի մի լուրջ ծարգիր, որն այս ամիսներին կյանքի կոչված լինի կամ գոնե նախագծված լինի: Պարզ է, չէ՞, որ ասենք «գրաբուսների» գործարկումը, որի նպատակն իբր  հասարակության շրջանում գիրք-գրականության հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը խրախուսելն է կամ ինչ-որ «Մշակութային կանգառ» ծրագրի իրագործումը, ոչ մի կերպ ստրատեգիական ծրագիր կամ մշակույթի զարգացման ռազմավարական պլան չես համարի: Սրանք ավելի շատ կասկածելի բովանդակությամբ իրավիճակային լուծումներ են, որոնց իմաստն ու նպատակն, ինչպես նաև արդյունավետությունն իրականում մեծ կասկածի տեղիք է տալիս:  

Մշակույթի ոլորտն այն ոլորտներից է, որում գործունեություն ծավալող ցանկացած մեկն ուղղակի պարտավոր է կրեատիվ մտածելակերպ ունենալ, ոչ թե ամեն անգամ  գլուխը կախել ու ականջալուր դառնալ վարչապետի կամ նախագահի հորդորներին` «սայլը տեղից շարժելու», մշակութային կյանքն աշխուժացնելու, հասարակության լայն շերտերին նախևառաջ ազգային մշակույթին հաղորդակից դարձնելու վերաբերյալ, այլ անձամբ հանդես գալ նախաձեռնողի դերում, լինել գաղափարների յուրատեսակ ինկուբատոր: Երկրի քաղաքական ղեկավարները, որոնք առանց այն էլ հսկայական պարտականություններ ունեն իրենց ուսերին դրված, երբեք պարտավոր չեն իրենց թանկագին ժամանակը ծախսել Արմեն Ամիրյանին ինչ-որ մտքեր հուշելու կամ գաղափարներ ներշնչելու համար. նախարարի պաշտոնի գոյությունն էլ ինչի՞ համար է, մի՞թե մոգոնվել է բացառապես սրան-նրան լավություն անելու նպատակով:

Ցավոք, ստիպված ենք ամրագրել այն, որ մշակույթի հաջողված նախարարներ Հայաստանը վերջին տասնամյակներում չի ունեցել: Մշակույթի ցանկացած նախարարի թիվ մեկ առաքելությունը պետք է լինի նախևառաջ հասարակությանը հայ մշակույթին մոտ պահելը, այդ մշակույթն աշխարհով մեկ պրոպագանդելն, այլ ոչ թե իրավիճակային լուծումներ առաջարկելը, դեսից-դենից ինչ-որ մտքեր փախցնելն ու դրանք Հայաստանի վրա արհեստականորեն պրոյեկտելը. իշխանական թիմում կամա-ակամա հայտնվելը կամ մշակույթի կապիտալիզացիան չէ, որ պետք է լինեն նախարարի թիվ մեկ նպատակն, այլ` մշակութային բարձր արժեքները հանրությանը հասկանալի լեզվով պրոպագանդելը:

Ուրեմն այսպիսի մի հարց, ի՞նչ է արել Արմեն Ամիրյանը, բացի ՀՀԿ մտնելուց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված