Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին օգնեց դառնալ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Ստոկհոլմի «Friends Arena» մարզադաշտում տեղի ունեցավ եվրոպական հեղինակավոր մրցաշարերից մեկի` Եվրոպայի լիգայի եզրափակիչը:
Գավաթը վիճարկեցին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Մոուրինյուի թիմը առավելության հասավ 2:0 հաշվով: Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան թիմը դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Մաուրան Ֆելաինին խաղի 18-րդ րոպեին Պոլ Պոգբային օգնեց բացել խաղի հաշիվը:
Մանչեսթերյան թիմի երկրպագուներին երկրորդ անգամ ուրախանալու առիթ տվեց Հենրիխ Մխիթարյանը. Հայաստանի հավաքականի ավագը 48-րդ րոպեին գրավեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը:
Արդյունքում Մխիթարյանը դարձավ պատմության առաջին հայ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի եզրափակչում գոլ հեղինակեց:
Հանդիպմանը գրանցվեց 6 դեղին քարտ, որոնցից մեկը բաժին ընկավ Մխիթարյանին:
Հայ կիսապաշտպանը փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին:
Հաղթող թիմը Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք ստացավ:
Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:
Аякс - Манчестер Юнайтед 0:2. Обзор матча. Лига Европы 2016/17. Финал. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը