«Ժողովուրդ». Կարեն Բոթոյանն այսօր կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում և կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց և հետո հրաժարվեց մանդատից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը