Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. ակումբի անդրադարձը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագին և նշել, որ Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար` Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դեմ խաղում գոլի հեղինակ դառնալով:
Ստոկհոլմում կայացած եզրափակչում Սմոլինգի փոխանցումից հետո Մխիթարյանի խփած գոլը նրան դարձրեց ակումբի պատմության մեջ միակը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ թիմի կազմում գոլ խփեց հինգ տարբեր խաղերում:
Խաղից հետո ֆուտբոլիստը շնորհակալություն էր հայտնել թիմակիցներին:
Թիմի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբի պատմության ընթացքում ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլի հեղինակ են դարձել եզրափակչում՝ Մխիթարյանի համեմատ, սակայն, գոլ խփելով մրցաշրջանի չորս խաղում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը