Արման Սահակյանը նորից չի գոհացրել. Կարեն Կարապետյանը նոր ստանդարտներ է պահանջում (տեսանյութ)
Տեսանյութեր
Կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման աշխատանքները շարունակում են չգոհացնել վարչապետին: Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստի ընթացքում Արման Սահակյանին ասաց Կարեն Կարապետյանը:
Վերջինիս խոսքով՝ կոմիտե իր այցելությունների ընթացքում վեր են հանվել խնդիրներ՝ այս գերատեսչության աշխատանքի կազմակերպման տարբեր փուլերում, ինչպես նաև կոմիտեի կողմից իրենց գործառույթները իրականացնող աշխատակիցների աշխատանքի թերացումներ:
Հաշվի առնելով նշյալը՝ հանձնարարում եմ Կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կարգավիճակի մասին վերլուծության և դրանց արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքների գնահատման և խրախուսման նոր նախագիծ:
«Մենք այս մասով հաշվետվություն արդեն լսել ենք, այդ հաշվետվության մեջ կային տարբեր ստանդարտներ, դրա համար էլ նոր ստանդարտներ ենք ուզում»,-Արման Սահակյանին հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)