Գոլս շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլին:
«Ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել:
Անկեղծ ասած, ես այնտեղ ընդհանրապես չպետք է լինեի, բայց քանի որ ունեի քարտ, Էրերան ասաց, որ ավելի լավ կլինի խաղամ՝ դարպասապահի առաջ: Տեսա գնդակը, ոտքս բարձրացրի և հիանալի գոլ խփեցի», -Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ մանչեսթերյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը