Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սկանդալը «ջրո՞ւմ» են. Արդարանալու հերթը ԿԳՆ-ինն է

Հրապարակումներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:

Հարցին, թե արդյունքում ի՞նչ քայլեր են իրականացվելու` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ այժմ ամփոփում են ձևավորված աշխատանքային խմբի առաջարկները: Ըստ նրա`  առաջարկներն այս անգամ պետք է լինեն ավելի հիմնարար և ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը:«Առաջարկների մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում, պրոֆեսիոնալ կազմի` ուսուցիչների, տնօրենների ընտրության ավելի հստակ մեխանիզմների ձևավորում: Բացի այդ`  կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը, քանի որ հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե պաշտպաններ այն առաքելության, որին կոչված են»,- ասել է Մկրտչյանը:

Նա նշել է նաև, որ փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կոնկրետ կազմակերպչական առումով: Մկրտչյանը խոստացել է 1-2 շաբաթ անց ներկայացնել ուսումնասիրության արդյունքները: Նախ հարկ է փաստել, որ պետական կառույցները, որոնք իրենց գործառույթների շրջանակում այս ընթացքում զբաղվեցին սկանդալային ձայնագրություններով, առանձնապես հանրությանը չզարմացրին՝ արդարացներով պաշտոնական դիրքը վասն ՀՀԿ-ի չարաշահած տնօրենների գործողությունները: Իսկ այժմ ՀՀԿ արդարացման սուրբ գործին լծվել է նաև ԿԳՆ-ն: Միայն այն իրողությունը, որ մինչ օրս, թեկուզ ձևական, հանրության աչքը թոզ փչելու համար դպրոցի կամ մանկապարտեզի որևէ տնօրեն չենթարկվեց պատասխանատվության, արդեն իսկ փաստում է, ԿԳՆ-ի կողմից նրանց հանդեպ տածած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի մասին:

Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»: Նկատենք՝ ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից, մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլեւ  ջրից չոր են դուրս բերել իրենց անդամներին: 1999-2003 թվականներին կրթության ոլորտում իրականացված 15 միլիոն դոլարի վարկային ծրագրով դպրոցներում պետք է ներդրվեր ինքնավար համակարգ, որպեսզի դպրոցի տնօրենները որևէ կերպ կախվածության մեջ չլինեին վերադասներից, օրինակ՝ մարզպետից։

Ծրագրի արդյունավետության անուղղակի գնահատականը հանրությանը ներկայացվեց անցած խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց 114 դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունները` հօգուտ ՀՀԿ-ի ցուցակագրում իրականացնելու մասին: Ինչ վերաբերվում է ԿԳՆ ներկայացնելիք առաջարկներին, ապա հազիվ թե դրանք արմատախիլ անեն կրթական համակարգի այս արատավոր երևույթները: Լավագույն դեպքում ականատես կլինենք մի քանի ցուցադրական քայլերի և վերջ: Օրինակ՝ կփորձեն վերանայել դպրոցների խորհուրդների լիազորությունները: Նախորդ տարի էր, երբ ԿԳՆ-ն ԱԺ ներկայացրեց օրինագիծ, ըստ որի՝ նախատեսված է պետական պաշտոնյաներին արգելել զբաղեցնել բուհերի խորհուրդների ղեկավարի պաշտոնը: Դա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, եթե ոչ պաշտոնյաները, ապա իրենց կանայք առնվազն բուհերի խորհուրդներում, կամ դպրոցների տնօրենների պաշտոնում շարունակելու են խոչընդոտել կրթական համակարգի ապաքաղաքականացմանը: Արման Սահակյանի կնոջ պաշտոնի շուրջ բարձրացված աղմուկը՝ դրա վառ վկայությունն է:

Եվ այն, որ կրթական ոլորտը օր-օրի արագ տեմպերով շարժվում է դեպի դեգրադացում՝ նույնպես համակարգի կուսակցականացվածության արդյունք է: Միամտություն կլինի ենթադրել, որ իշխող քաղաքական ուժը կգնա կրթական համակարգի ապաքաղաքականացման քայլին, դրանով իսկ զրկելով ինքն իրեն կարևորագույն լծակներից: Իրականում հավի-ձվի պատմության պես մի բան էլ սա է, մինչեւ չփոխվի իշխանությունը, ու չգա այս ամենը ու մի հարյուր անգամ ավելին հասկացողը, չենք ունենալու այս արատների վերացում, ուրեմն չենք ունենա նաեւ քաղաքացի մեծացնող կրթական համակարգ: Բացառությունները շատ մանր են այստեղ քննարկվելու համար:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված