Ղազախական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան
Հասարակություն
Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան: Ինչպես հաղորդեցին ավիաընկերությունից, Ղազախստանում թռիչքները կիրականացվեն երեք քաղաքներից՝ Պավլոդար, Շիքմեթ ու Ալմաթի:
Նոր չվերթի բացումը հնարավոր է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման շնորհիվ: Հանդիպմանը կողմերը հայտարարություն էին արել այն մասին, որ Ղազախստանի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև կբացվի ուղիղ ավիափոխադրում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ