«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ «Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգ Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) 

Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ շրջանավարտներ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այսօրվանից դուք  մուտք եք գործում կյանքի նոր, ավելի պատասխանատու ու վճռորոշ մի փուլ, որից և սկիզբ է առնելու կյանքի ձեր նոր ճանապարհը: Վստահ եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, պետության և հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակ եք լինելու: Հպարտությամբ եմ խոսում այն տղաների մասին, ովքեր զորակոչվելու են  բանակ ու կանգնեն իրենց զինվոր եղբայրների կողքին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ հակառակորդին պիտի ցույց տանք մեր միասնական ուժն  ու համախմբվածությունը:
Շնորհավորում եմ նաև «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված բոլոր շրջանավարտներին: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս պատանիները հրամանատարասերժանտական դասընթացների ու դրանք անցկացնող Երկրապահի և գործընկեր կառույցների հմուտ մասնագետների շնորհիվ  արդեն  կայացած զինվորներ են՝ պատրաստ նվիրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, մանկավարժներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գիտելիքների ձեռք բերման, առողջ ու հայեցի դաստիարակման գործում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախ աշխարհի շրջանավարտներին ու մանկավարժներին: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ  թե՛ խաղաղ, թե՛պատերազմական շրջանում  կարող եք դաստիարակել մի այնպիսի սերունդ, որն արժևորում և արժևորելու  է թափված արյունն ու տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:
Ջերմ շնորհավորանքներս աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով  էլ պահպանում են իրենց ինքնությունը, մայրենի լեզուն, հիշողության մեջ  վառ են պահում սեփական ժողովրդի պատմությունը:
Վստահությամբ եմ ասում, որ դուք այն սերունդն եք, ով ոչ միայն կարող է պահպանել, այլև նոր որակներ հաղորդել մեր ազգային արժեքներին, դուք այն սերունդն եք, ով գիտակցում է, որ հաղթանակի ձեռք բերումը նույնքան կարևոր է, որքան դրա պահպանումն ու գալիք սերունդներինփոխանցումը: Հավատացե՛ք, որ Երկրապահը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են, այսուհետ էլ ամեն ինչ անելու են, որ խաղաղ բացվեն հայոց երկրի արշալույսները, որ ոչ մի դեպքում չվտանգվի ձեր լուսավոր ապագան: Նախորդ տարվա ապրիլի թուրքական սադրանքին հասցված հայկական հուժկու հակահարվածն էլ փաստեց, որ մենք` ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ի վիճակի ենք երաշխավորելՀայաստանի, Արցախի անվտանգությունը, ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք, հիշե՛ք, որ անմահ հերոսների՝ ձեզ փոխանցած ազատությունն ու անկախ ապրելու իրավունքը սրբորեն պիտի պահպանեք: Դուք եք լինելու այս երկրի տերը, նոր հաղթանակները դուք եք գրելու:
Եվս անգամ շնորհավորում եմ  բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով  բազում հաջողություններ,արդարացված սպասումներ, մեր երկրին ու սահմանը հսկող զինվորներին՝ խաղաղություն,անկոտրում կամք ու անսահման ուժ և եռանդ:
Այսօրվանից կյանքի նոր հորիզոններ են  ձեր առջև բացվում: Հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ապագային ու վստահ եղեք, որ ձեր օրն ու կյանքի յուրաքանչյուր փուլը դուք եք կերտում:

Թո՛ղ  բարի հնչի դպրոցական վերջին զանգը…


ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համար
Ամենադիտված