Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Արդյո՞ք ընդդիմությունը կվերադառնա արձակուրդից

Քաղաքական

2017 թ․ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները։ Ձևավորվեցին նոր ուժեր, դաշինքներ, ընդդիմություն։ Նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ստեղծում է ազգային դիմադրության ճակատ ամբողջ Սփյուռքում։ Սրան հետևեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի արձագանքը, ըստ որի, եթե ձևավորվի նման ճակատ, պատրաստ են կանգնել նրա կողքին։ 

ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ով մինչ խորհրդարանական ընտրությունները և դրանից հետո գտնվում էր ԱՄՆ-ում, վերադարձել է։ Այստեղից հետևություն կարելի է անել, որ Հովհաննիսյանը, զգալով, որ ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, շտապեց վերադառնալ Հայաստան և կրկին հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով։

Հայաստանում, ընդհանրապես, գոյություն ունի՞ ընդդիմություն և այն կարո՞ղ է համախմբել ամբողջ սփյուռքը՝ ինչպես ցանկանում է Փոստանջյանը, թե ոչ՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց պարզել քաղաքագետ Արմեն Բադալյանից։

«Հայտարարությանը չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ շարժումը չկա, իսկ  ուղղակի նման հայտարարություններ՝ բազմաթիվ գործիչների կողմից են եղել: Նման ընդդիմադիր ճակատ ստեղծելու համար հարկավոր են մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց արդյո՞ք «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ունի այդ ռեսուրսները, որպեսզի ստեղծի նման հսկայական կառույց»,- ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր կառույցներին ոչինչ չի խանգարում նման ճակատ ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանում ունենալ չեն կարող. պետք է դիմեն դրսի աջակցությանը: Դրանից բացի՝ կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք. ընդդիմադիր ճակատ ստեղծող քաղաքական ֆիգուրները պետք է բարձր վարկանիշ ունենան հասարակության շրջանում:  «Երկիր Ծիրանի»-ն դրանցից ոչ մեկը չունի:

Բադալյանը նկատեց՝ Սփյուռքը չի միավորվի, քանի որ նրանք չեն ցանկանում Հայաստանի հետ առնչություն ունենալ․ «Սփյուռքի միավորման մասին խոսելն ուղղակի անլուրջ է»,-ասաց քաղաքագետը, հերքելով տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան շտապելու հիմնական պատճառը Սփյուռքի օժանդակությամբ Հայաստանում ընդդիմադիր նոր՝ մեծ ճակատի ձևավորումն է:

Մեր զրուցակցին խնդրեցինք համեմատականներ անցկացնել փողոցում ձևավորվող ընդդիմադիր շարժման և Ազգային ժողովում հայտնված  երկու ընդդիմադիր ուժերի՝ «Ծառուկյան» և ԵԼՔ դաշինքների միջև: Արմեն Բադալյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը դե յուրե աջակցելու է «Հանրապետական» կուսակցությանը և նախագահին, երբ նախագահին դա պետք լինի․ ««Ծառուկյան» դաշինքն իր դերը երկար ժամանակ կպահպանի, որովհետև իր ֆինանսական կարողություններով կարող է մեծ ձայներ ապահովել խորհրդարանում: Նրանք այս կամ այն հարցի դեպքում որոշակի քվեարկություն կարող են իրականացնել, որը, հնարավոր է՝ չհամապատասխանի նախագահի ցանկությանը, բայց դա իհարկե կլինի նախագահի ընդհանուր ծրագրերի ներքո։ Նախագահին դեմ նրանք դուրս չեն գա, չնայած որ՝ ընդդիմություն են։

Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա այն վերածվեց մի ընդհանրական ուժի, որը չունի ուղղվածություն և, հետևաբար, այս դեպքում նրանք աջակցություն չեն ստանա: Ըստ այդմ, ԵԼՔ-ը լայն դաշտ չի կարող ունենալ Հայաստանում։ Ընդամենը ժողովրդավարական իր դիզայնը կապահովի խորհրդարանում, և դա՝ նախագահի կողմից գծված պլանների մեջ համապատասխան դերակատարում ունենալն է»։ 

Բադալյանը, եզրափակելով խոսքը, նշեց՝ Հայաստանում ընդդիմությունը գնացել է քաղաքական արձակուրդի, թե երբ կվերադառնա՝ հայտնի չէ։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված