«Մանչեսթեր Յունայթեդ»-ը անհետաքրքիր ակումբ է. Կապելո
Սպորտ
«Ռեալ»-ի, «Ռոմա»-ի, Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դեմ ցուցադրած խաղի համար և նշել, որ Անտունա Գրիզմանի տեղափոխությունը չի ուժեղացնի մանչեսթերյան թիմին:
«Դա այնքան էլ հիանալի խաղ չէր: Հետաքրքիր ֆուտբոլ չցուցադրվեց: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժեղ է և վատ չի պաշտպանվում, դա լավ է: Բայց այն անհետաքրքիր ակումբ է:
Գրիզմանը հիանալի ֆուտբոլիստ է, բայց մանչեսթերյան թիմին ավելի է անհրաժեշտ: Գրիզմանը հարձակվող է, իսկ նրանց պետք է ուժեղացնեն խաղային մյուս դիրքերը: «Չելսի»-ն շատ ուժեղ է, նրանց պետք է գերազանցել և դա հեշտ չի լինելու»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը