Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

«Հայաստանում էնքա՜ն ուրիշ կա»․ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանա գնել «Հրազդան» ստադիոնը

Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

Սեփականաշնորհման է ներկայացված մի քանի խոշոր ընկերությունների թվում է նաև՝ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ, ում էլ, ինչպես հայտնի է, «Հրազդան» համալիրը հանձնված է 50 տարվա վարձակալությամբ:

Մեզ հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ինքը միայն երեկ է իմացել այդ մասին, այն էլ՝ մամուլից:

«Վաճառվում է «Հրազդան» համալիրը, որի իրավասության տակ կա մոտ 3,9 հեկտար հող, որը ժամանակին ստադիոնին պատկանել է պահուստային դաշտի կարգավիճակով։ Այսինքն, երբ ստադիոնը սեփականաշնորհվել է, այդ հողը տրվել է վարձակալության, որպես պահուստային դաշտ։

Ծրագրով նախատեսված էր10 տարի ժամկետ՝ սեփականաշնորհելու համար։ Եթե անգամ այդ դատարկ հողը մի քառակուսին 100 դոլարով էլ հաշվենք, ստացվում է 3 մլն 900 հազար դոլլար, իսկ ես այսօր ստադիոնը ի վիճակի չեմ առնելու, որովհետև շատ բարձր ու թանկ են գնահատել։ Այսօր քանի որ մենք չունենք այդ գումարները, բնական է՝ «Հրազդան» ստադիոնի օրգանական մասը՝ պահուստային դաշտը կվաճառեն ուրիշի»,- նշեց Աղաբաբյանը։

Ճշտող հարցին՝ ուրիշ ասելով ո՞ւմ նկատի ունի, Աղաբաբյանն ասաց․ «Ես ի՞նչ իմանամ՝ ուրիշն ով է, այսօր Հայաստանում էնքա՜ն ուրիշ կա»։

Հիշեցնենք, որ մոտավորապես երկու տարի առաջ Աղաբաբյանը հայտարարեց, որ «Հրազդան» տոնավաճառը սնանկ է ճանաչվել։ Վերջինս նշում էր՝ ստադիոնը սնանկ է ճանաչվել, որովհետև միայն տոնավաճառից եկած եկամտի շնորհիվ էր այդ մեծ կառույցը սպասարկվում, իսկ ժամանակի ընթացքում տոնավաճառն էլ տարան իրենից՝ վաճառականներին ախորժաբեր առաջարկներ անելով։ Աղաբաբյանն այս մասին ոչ թե ակնարկում, այլ հստակ անուններ էր նշում, որոնց շնորհիվ հայտնվել էր փակուղու առաջ։

Այնուհետև խոսակցություններ շրջանառվեցին, որ քաղաքական վերնախավը որոշել է, որ Երևանի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրել Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար։ Դրանցից մեկը պետք է լիներ «Ֆիրդուսի շուկան», սակայն փաստենք, որ նման բան՝ այդպես էլ տեղի չունեցավ։ 

Տեղի ունեցավ այն, որ Աղաբաբյանի գործերը սկսեցին վատանալ․ հարկայինի հետ ունեցած խնդիրներ, պարտքեր ու դատական քաշքշուկներ։ Այս ամենն առիթ հանդիսացան և նա սկսեց բացահայտ դժգոհել իշխանությունից, որ իրեն միտումնավոր սննկացնում են, սկսեց մեղադրել իշխող կուսակցությանը, որի կազմի մեջ նաև ինքն էր։

Իսկ ինչ եղավ հետո․․․ եղավ այն, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2017 թ․ կայացած խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչի արդյունքում չզբաղեցրեց նաև պատգամավորական աթոռ, թեպետ 2003 թվականից՝ խորհրդարանական բոլոր ընտրություններն անցնելով, տեղ էր գրավել խորհրդարանում: 

Հավելենք նաև, որ այս ամենից հետո, ըստ երևույթին, նախկին ՀՀԿ-ականը փորձում է ցույց տալ, որ առանց որևէ մեկի աջակցության էլ կարող է դուրս գալ ստեղծված վիճակից։ Ուստի, այս տարվա ապրիլ ամսին հայտարարություն տարածեց, որտեղ նշում էր, որ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակվել է մի նախագիծ, ըստ որի՝ «Հրազդան» տոնավաճառում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ, իսկ թե ինչքան կշարունակվի գործել այդ տոնավաճառը, կախված է նոր գնորդի ի հայտ գալ-չգալուց:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքումԱրարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորըԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվիԱմերիկյան Hornet դրոններում հայտնաբերվել են սմարթֆոններում կիրառվող Qualcomm-ի չիպեր
Ամենադիտված