Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները հավաքի են մեկնել Բելառուս
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մեկնել է Բելառուս:
Հավաքկին մեկնել են Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը, Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը:
Թիմը մայիսի 26-27-ին հանդես է գալու Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվելիք ԽՍՀՄ հերոս Դմիտրի Կարբիշևի միջազգային երիտասարդական հուշամրցաշարում: Մայիսի 28-ից մինչև հունիս 10-ը երիտասարդական հավաքականը կմեկնի Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կկայանա ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը