BMW-ն ցուցադրել է նոր կոնցեպտ՝ քառակուսի ղեկով
Այլ
BMW ընկերությունը ներկայացրել է Concept 8 Series նոր կոնցեպտուալ մոդելը: Շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ այդ ավտոմոբիլն ակնառու կերպով ցույց է տալիս, որ «դինամիկան եւ արդի շքեղությունը կարող են ընթանալ ձեռք-ձեռքի տված»: «Դա շքեղ մարզական ավտոմոբիլ է, որը զուտ դինամիկան եւ շքեղությունը մարմանավորում է, ինչպես ուրիշ ոչ մեկը:
Ինձ համար այն դարձել է զուտ ավտոմոբիլային հմայքի մի պատառիկ»,- ասել է BMW Group Design-ի ավագ փոխնախագահ Ադրիան վան Հոոյդոնկը:
Հավելենք, որ ավտոմեքենայի ղեկը քառակուսի է հիշեցնում, այն երեսպատված է հակադրական շերտագծեր ունեցող կաշվով: Սպասվում է, որ ավտոմեքնան սերիական տարբերակ կստանա 2018 թվականին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը