«Փաստ». Ձերբակալվածը «Բավրայի» մաքսապետ Երեմ Մարգարյանն է
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Նշված է, որ այս գործով ձերբակալվել են մաքսային բրոքերային ծառայություն իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի «Բավրա» մաքսակետի պետը: Անուններ չկան:
Մեր տվյալներով՝ ձերբակալվածը Երեմ Ջիվանի Մարգարյանն է, ով մինչև երեկ զբաղեցնում էր «Բավրայի» մաքսապետի պաշտոնը: Երեմ Մարգարյանը համակարգում աշխատում է ավելի քան 20 տարի: Նրան ձերբակալել են ապրանքը մաքսային արժեքից ավելի էժան մաքսազերծելու, ապրանքների տերերից կաշառք ստանալու կոնկրետ գործով»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը