Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արամ Չիչոյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 QՍ 099 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետև՝ բետոնե պարսպին։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Չիչոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևան քաղաքի Իտալական թաղամասի բնակիչներ, 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը և 26-ամյա Սուսաննա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը