ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան 

Բռնությունը բռնություն է ծնում. «Ճաճոյի Էդոյի» որդուն սպանած կինը նախադեպ ստեղծեց. հրապարակախոս

Հասարակություն

Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանին ատրճանակով սպանել էր կինը՝ 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը։ Ծանոթների վկայությամբ՝ կինը պարբերաբար բռնությունների էր ենթարկվել ամուսնու կողմից, իսկ այս անգամ ինքնապաշտպանությունից ելնելով՝ դիմել էր սպանության։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միության ծրագրերի համակարգող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի հետ։

«Շատ կարևոր նախադեպ ստեղծվեց այս գործով։ Նման իրավիճակներ են ստեղծվում հիմնականում՝ երբ երկարատև բռնությունից հետո աֆեկտի վիճակում տեղի է ունենում նմանատիպ հաշվեհարդար։ Բռնությունը բռնություն է ծնում, եթե մարդն էլ որևէ ելք չի տեսնում ազատագրվելու, կիրառում է նույն գործիքը, որով տարիներ շարունակ իրեն են նվաստացրել ու վախեցրել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է դիտարկել կանխարգելման մեխանիզմների կարևորությունը, որը մեր երկրում գոյություն չունի ո՛չ օրենքի տեսքով, ո՛չ էլ պետական հովանավորության շրջանակում․ «Եթե որևէ մարմին տեղյակ լիներ այս ընտանիքում տեղի ունեցած իրավիճակից, հնարավոր է՝ զբաղվեին կնոջն այդ իրավիճակից դուրս բերելու մեխանիզմով և հնարավոր կլիներ կանխարգելել բռնությունը։ Տեղի կունենար առողջացում կամ քայլեր կլինեին բաժանության։ Սակայն մենք չունենք այդ մեխանիզմները, և ոստիկանությունն էլ չունի այն բավարար մեխանիզմները, որի միջոցով հնարավոր կլինի կանխարգելել ստեղծված իրավիճակը։

Հաջորդ կարևոր հարցն այն է, որ նույնիսկ ամուսնալուծությունից հետո շատ հաճախ կինը շարունակում է ենթարկվել բռնության, հետապնդման։ Սակայն պետք է օրենքը մասնակցություն ունենա այդ երևույթները բացառելու և կնոջը քրեական աշխարհից պաշտպանելու համար»։

Անդրադառնալով Լիաննա Կիրակոսյանի պաշտպանությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ այժմ քրեական գործի շրջանակներում ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում կնոջը, նրա ընտանիքի պաշտպանությունը կազմակերպելը հնարավոր վտանգներից։ Իսկ հասարակական կազմակերպությունները պետք է օգնեն կնոջը՝ հոգեբանական խնդիրները հաղթահարել և դիտարկեն՝ նման պարագայում ինչ գործուն մեխանիզմներ կարելի է կիրառել, և ինչ օրենսդրական փոփոխություններ կարելի է անել։

Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը տարիներ շարունակ չի ընդունվում և այժմ հանրային դիսկուրսում շահարկվում է որպես ընտանեկան արժեքները քանդող․ «Նմանատիպ դեպքերը գալիս են ապացուցելու, որ բռնությունը բերում է միայն ողբերգության, որի դեպքում կամ կինն է դառնում զոհ, կամ հակառակը, ինչպես այս դեպքում՝ կինը դիմում է ինքնապաշտպանության»։ 

Նա նշեց, որ Լիաննա Կիրակոսյանը երբեևէ չի դիմել ՀԿ-ներին․ «Վստահ եմ՝ այն պատճառով, որ համոզված չի եղել, որ իրեն հնարավոր է նմանատիպ անձնավորությունից պաշտպանել։ Նմանատիպ դեպքերը շատ են, երբ քրեականացված տարրերը երբևէ հանգիստ չեն տալիս անգամ ամուսնալուծված կնոջը»։

Կարևորելով նաև անչափահաս երեխաների խնդիրը, հրապարակախոսը նշեց․ «Փաստորեն, երեխաները մշտապես ականատես են եղել բացահայտ բռնության։ Դիտարկելով լուսանկարների պատկերը, կարելի է ենթադրել, որ այդ ծեծկռտուքը տեղի է ունեցել ամբողջ տնով մեկ»։

Նշենք՝ ամուսիններն ունեն երկու երեխա՝ մեկը 8 տարեկան, մյուսը՝ 2: 

Հավելենք՝ Լիաննա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյով
Ամենադիտված