Մեսսին` «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 2016/17 մրցաշրջանի արդյունքով արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Մրցանակն ամեն տարի հանձնվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:
29-ամյա արգենտինացին Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի, խփել 37 գոլ (74 միավոր):
Երկրորդը «Սպորտինգ»-ի ֆուտբոլիստ Բաս Դոստն է, ով դարձել է 34 գոլի հեղինակ (68 միավոր), լավագույն եռյակը եզրափակում է Դորտմուդնի «Բորուսիա»-ի խաղացող Պիեր Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր):
Լիոնել Մեսսին այս մրցանակին արժանանում է կարիերայում 4-րդ անգամ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը