Երբեք չեմ կարող ընտրել` ով է ուժեղ՝ Մեսսին, թե Ռոնալդուն. Ֆիգու
Սպորտ
«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին` նշելով, որ այս երկու ֆուտբոլիստներն աշխարհի լավագույն խաղացողներն են:
«Նրանք աշխարհի լավագույնններն են: Միշտ դժվար է նրանցից մեկին ընտրելը և ասելը, թե մեկը մյուսից ուժեղ է: Վերջիվերջո՝ Մեսսին ու Ռոնալդուն միակն են, ովքեր նվաճել են բոլոր անհատական մրցանակները: Դրանով ամեն ինչ ասված է նրանց ֆենոմենալ ֆուտբոլային տաղանդի մասին: Երբեք չեմ կարող ընտրել, թե նրանցից ով է ուժեղ»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը