Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտեցին համատեղ ուսումնամարզական հավաքը, որի ընթացաքում նաև ընկերական մենամարտեր անցկացրեցին լեհ բռնցքամարտիկների հետ: 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշայիններ Յուրա Դարաբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են: Հաղթանակ են տարել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը