Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել
Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը եւ Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հարությունյանն առաջին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշեց, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:
Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ