Կրակոցներ` Մալաթիայում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում:
Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կրակված պարկուճ:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել:
Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետների». հետ հայտնաբերել են կրակողին, ով 52-ամյա Սամվել Միքայելյանն է, ում «կարմիր բերետները» տեղափոխեցին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը