«Իրավունք». «Գլուխը պատին է տվել». Նապոլեոն Ազիզյանը՝ Ճոյտին
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Ծառուկյան դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Ծառուկյան դաշինքի մյուս 5 պատգամավորները՝ Վահան Կարապետյանը, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը, Արարատ Զուրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, պետք է վայր դնեն մանդատները՝ քաղաքական համաձայնությունը պահելու համար։
«Իրավունք»-ը կապ է հաստատել Նապոլեոն Ազիզյանի հետ, ով թերթի հետ զրույցում ասել է. «Ով նման բան է ասել, գլուխը պատին է տվել։ Երկրորդ՝ ինքն ո՞վ է, որ ուրիշների փոխարեն խոսի։ Երրորդ՝ նման անհեթեթ բաների չեմ պատասխանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ