Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ձեզ որտեղի՞ց միլիոնները

Հրապարակումներ

Թեեւ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու պատրաստակամության մասին, սակայն իրական գործողությունների փոխարեն ընդամենը զբաղված են իմիտացիայով:

Այս առումով հերթական քայլը` ՀՀ կառավարությունն կողմից հավանության արժանացրած` կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին ստեղծելու մասին օրինագծերի փաթեթն էր: Հայաստանում նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ պահպանման գործառույթը: Համաձայն փաստաթղթի, մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:

Փաստորեն, չբավարարվելով վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն խորհուրդների ստեղծմամբ՝ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են ձեւավորել եւս մեկ նոր մարմին, որն ունենալու է առանձին իրավական կարգավիճակ, գործելու է պետական մյուս մարմիններից առանձին, բայց, մեղմ ասած, անհասկանալի գործառույթներով: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծին ծանոթանալուց հետո, եւ այդժամ կարելի է պնդել, որ ստեղծվելիք մարմինը զբաղված է լինելու միայն շոուներով, ժամավաճառությամբ ու թուղթ մրոտելով: Թեև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված այս նախագիծն առանձնապես միտված չէ կոռուպցիան բացահայտելուն, սակայն կառավարության նիստի ժամանակ շատերին անհանգստացրել է. բոլորն էլ զգուշանում են։ Կարող է պատահել, որ այս կամ այն մեծարժեք և անբացատրելի նվիրատվությունը ներկայացվի որպես կոռուպցիա: 

Սակայն, ինչպես երևում է նախագծից, այն դժվար թե կոռուպցիան բացահայտելու նպատակ հետապնդի, քանի որ ավելացել է միայն ռիսկային գոտում գտնվող անձանց հայտարարագիր տալու մասին դրույթը: Ի դեպ, Էթիկայի հանձնաժողով մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնում էին իրենց հայտարարագրերը՝ կիսատ-պռատ և նույնիսկ չէին խորշում ներկայացնել՝ հաճախ միլիոնների հասնող նվիրատվություններ: Եվ ոչ ոք պաշտոնյաներին չի հարցրել, թե ձեզ որտեղի՞ց այսքան գումար, երբ ձեր աշխատավարձը ձեր ունեցվածքի փոքր մասն է կազմում ընդամենը: Էթիկայի հանձնաժողովը չէր պահանջում բացահայտել հարստության աղբյուրը, հետևաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ այս մարմնի բոլոր միջոցառումները պարզապես թուղթ լրացնելու համար էին:

Բացի այդ, գործող հանձնաժողովը նաև չունի նյութատեխնիկական անկախություն և շենքային առանձին հարմարություն, ֆիզիկապես գտնվում է նախագահի աշխատակազմում, ավելին՝ օրենքով ամրագրված է, որ դրա պահպանման ծախսերը կատարվում են նախագահի աշխատակազմի բյուջետային տողից։ Դա արդեն իսկ նշանակում է, որ այս մարմինն իր գործունեության մեջ, եթե անգամ ջանա էլ, չէր կարող ունենալ այն անկախությունը, որը մենք սպասում ենք։ Այս նախագիծը ոչ այլ ինչ է քան արևմուտքի աչքերին թոզ փչելու հերթական փորձը, քանի որ արևմտյան հանրությունը հետևում է Հայաստանում հակակոռուպցիոն գործընթացներին և գիտի կոռուպցիոն շարժն ինչպես է տեղի ունենում, սակայն մինչև Հայաստանի իշխանությունները չպայքարեն կոռուպցիայի դեմ, դեսպանատունը միայն հայտարարություններ, կոչեր կանի, այնուհետև կսահմանափակի ֆինանսական ռեսուրսները: Օրինակ, նույն ԱՄՆ Դեսպանատունն սպասում է, թե երբ Հայաստանի իշխանությունները միլիոնատեր-պաշտոնյաներից կհարցնեն՝ Ձեզ որտեղի՞ց այս հարստությունը և պատասխան չունեցողները կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, և ահա այդ ժամանակ էլ կսկսվի պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում արդարադատության նախարարության առաջարկած լրացումներն ու փոփոխությունները ծաղկող կոռուպցիան լղոզելու միջոց են:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված