«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Գրիզմանը համաձայնության են եկել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Այս մասին գրում է Calciomercato-ն:
Տեղեկացվում է, որ անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստի հրաժարագինը 100 մլն է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մանկունիացիները պատրաստ են հարձակվողին տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ տալ:
Իսպանիայի ավարտված առաջնության շրջանակներում Գրիզմանը դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը