Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում
Սպորտ
Մինսկում կայացավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը:
Մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:
Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղացին Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ: Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաև Գաբրիել Սարգսյանը:
Պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը