Ռամոսը Պիկեին հրավիրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջինս չի պատասխանել
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը Խերարդ Պիկեին հրավիրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությանը:
Անդրադառնալով «Յուվենտուս»-ի դեմ կայանալիք խաղին` ֆուտբոլիստն ասել է.
«Յուվենտուս»-ը հիանալի թիմ է, որի հետ պետք է ուշադիր խաղալ: Հեշտ չի լինելու. թուրինյան թիմն արդեն մի քանի ուժեղ մրցակցի պայքարից դուրս է թողել:
Հուսով եմ` ինձ կհաջողվի կրկին կարևոր գոլ խփել եզրափակչում: Բայց նախընտրում եմ հաղթել, եթե անգամ գոլ չխփեմ:
Ինձ հետ Քարդիֆ են գնալու 20 հոգի: Հրավեր եմ ուղարկել նաև Խերարդ Պիկեին, բայց նա այդպես էլ չի պատասխանել»,-Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը