Արցախում վիրավորված զինծառայող Թաթուլ Հարությունյանը դուրս կգրվի և կտեղափոխվի վերականգնողական բուժման
Հասարակություն
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողն այժմ գտնվում է կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում։ Առաջիկա օրերին դուրս կգրվի և կտեղափոխվի վերականգնողական բուժման», - ասաց նա:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը