«Ալաշկերտը» պարգևատրվեց չեմպիոնական գավաթով և մեդալներով (լուսանկարներ)
Սպորտ
Մայիսի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը, որն ավարտվեց «Ալաշկերտ»-ի հաղթանակով՝ 4:1 հաշվով: Հանդիպումից հետո կայացավ «Ալաշկերտ»-ի չեմպիոնական պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ոսկե մեդալներ հանձնեց «Ալաշկերտ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին, իսկ չեմպիոնական գավաթը՝ «Ալաշկերտ»-ի ավագ Վահագն Մինասյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Լուսանկարները` ՀՖՖ-ի
Տեսնայութը` «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը