Ավտովթար Դիլիջան-Իջևան ճանապարհին. կա 1 զոհ, 11 անձ հոսպիտալացվել է
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 31-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ բախվել են Mercedes Vito մակնիշի 31 LL 600 համարանիշի, Nissan X-Trail մակնիշի 34 QO 600 համարանիշի, Nissan March մակնիշի 34 MN 494 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը