Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. Փաշինյան Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիա ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Խոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են 

«Փաստ»․ Երբ պաշտոնյաները նախընտրում են բիզնես կարգի թռիչք

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ. Բնապահպանության տարեկան բյուջեն կազմել է 1 միլիարդ 423 միլիոն դրամ: Այս մասին «Փաստին» տեղեկացնում են նախարարությունից: Սակայն արտասահմանյան գործուղումների ծախսերը չեն ներառվում ՀՀ բնապահպանության նախարարության տարեկան բյուջեում: Յուրաքանչյուր գործուղման համար ծախսեր իրականացվում են վարչապետի որոշումներով «Արտասահմանյան գործուղումներ» բյուջետային ծրագրի միջոցների հաշվին:

«Փաստի» հարցմանն ի պատասխան Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2016 թ. ընթացքում այն միայն հինգ արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց մասնակցել են նախարարության յոթ աշխատակից: Նշված հինգ գործուղումների ամբողջ ծախսը կազմել է 3 միլիոն 972 հազար դրամ, որից միայն ավիատոմսեր գնելուն ուղղվել է 1 միլիոն 527 հազար դրամ:

Գործուղման քաղաքներն են եղել Մոսկվան, Բաթումին, Թեհրանը, Լյուքսեմբուրգն ու Բրյուսելը: Ըստ նախարարության կողմից ներկայացված հարցման պատասխանի՝ ներկայի նախարար Արծվիկ Մինասյանը 2016 թ. ընթացքում մեկ գործուղում է ունեցել. նա նախորդ տարվա հոկտեմբերին գործուղվել է Լյուքսեմբուրգ Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նրա գործուղումը, որն ի դեպ ամենից թանկն է եղել տարվա ընթացքում, արժեցել է 911 հազար 581 դրամ, որից ավիատոմսը կազմել է 435 հազար դրամ, իսկ ավելի քան 476 հազար դրամը նախատեսվել է գիշերակացի և սննդի համար:

Այնքան էլ մատչելի չեն եղել նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի և բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի 2016 թ. գործուղումները: Առաջինի դեպի Մոսկվա և երկրորդի դեպի Բրյուսել գործուղումներն արժեցել են համապատասխանաբար 787 հազար 140 և 793 հազար 276 դրամ: Նախկին նախարարը ապրիլին Մոսկվա էր մեկնել մասնակցելու «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես–համաժողովին: Արամայիս Գրիգորյանի դեպի Մոսկվա երկկողմանի ավիատոմսը արժեցել էր 250 հազար 675 դրամ: Մնացած 536 հազար դրամը ուղղվել է գիշերակացին և սննդի գնմանը:

Խաչատուր Խաչատրյանի դեպի Բրյուսել ավիատոմսը ձեռք է բերվել 413 հազար դրամով: Ի դեպ դիտելով, online.aviatomser.net կայքը, որտեղ կարելի է հաշված րոպեների ընթացքում ավիատոմսերի արժեքների միջին գները ճշտել, տեսնում ենք, որ փետրվար ամսին դեպի Բրյուսել հետադարձով գնված ավիատոմսը կարող է արժենալ միջինում 355–381 ԱՄՆ դոլար: Սա իհարկե էկոնոմ կարգի ավիատոմս գնելու դեպքում է: Սակայն ինչպես հայտնի է, պաշտոնյաները սիրում են օգտվել իրենց տրված «լիազորություններից» և ճամփորդել այնպես, ինչպես իրենք են կամենում: Ըստ այս նույն կայքի՝ արդեն բիզնես կարգի ավիատոմսերի արժեքը սկսվում է 983 ԱՄՆ դոլարից և հաշվի առնելով, որ ճշտված գները 2018 թ. համար են, կարելի է ենթադրել, որ Խաչատրյանի 850 ԱՄՆ դոլարով գնված ավիատոմսը բնավ էլ էկոնոմ կարգի չէ:

Նախարարության մեկ այլ գործուղում՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Արտյոմ Մխիթարյանի դեկտեմբրի 3–6–ն ընկած ժամանակահատվածում դեպի Թեհրան կատարված այցը արժեցել է 479 հազար դրամ, որից ավիատոմսը կազմել է 177 հազար դրամ: Վերջինս մեկնել էր Իրան Երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14–րդ նիստին մասնակցելու նպատակով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Ամենադիտված