Մեր չինովնիկն իրեն չափից լավ չպետք է զգա. Կարեն Կարապետյան
ՏեսանյութերԿառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձարկումների և գնահատման արդյունքների վերանայման գործընթաց մեկնարկել՝ նպատակ ունենալով հավատարմագրված այդ հաստատություններում փորձարկման տրվող պարենային մթերքների որակի և անվտանգության նիշը բարձրացնել:
Վարչապետը հանձնարարեց ՏԿԶ նախարար Սուրեն Կարայանին՝ մեկամսյա ժամկետում, կատարված աշխատանքների՝ նորմավորումների և չափորոշիչների վերանայման արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ: Պարո՛ն Կարայան, մենք պետք է անենք այնպես, որ մեր չինովնիկն իրեն չափից լավ չզգա, մենք պետք է այդ լաբորատորիաների վրա վստահ լինենք, ուստի՝ հետամուտ պետք է լինենք, որ այս մեկամսյա ժամանակաշրջանում աժիոտաժ և կոռուպցիոն ռիսկեր չառաջացնեն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)