Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հրանուշ Հակոբյանի գլխավոր ձեռքբերումը

Հրապարակումներ

2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում: Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից՝ դեռևս ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ:

2016 թվականի տարեկան զեկույցում բավականին լայն անդրադարձ է կատարվել Սփյուռքի նախարարությունը: Մասնավորապես, Վերահսկողությունն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պետական բյուջեի ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում բացահայտվել են մի շարք աղաղակող խախտումներ և չարաշահումներ: Մասնավորապես, 2015 թվականին «Այլ վարձատրություններ» հոդվածի միջոցների հաշվին 3,958.3 հազ. դրամով պարգևատրվել են Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնց պարգևատրումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն կարող էր կատարվել միայն «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին: Ուսումնական գրականությունը պահեստավորելու համար Նախարարության և «Զանգակ-97» ՍՊԸ միջև 1,500.0 հազ. դրամ արժեքով պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջների խախտումով` վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու` բանակցային ընթացակարգով առանց հայտարարություն հրապարակելու գնման ձևով: Առաջին հայացքից թվում է, թե խախտումները ճակատագրական չեն, սակայն իրականում հենց նման խախտումների հանրագումարն է խոսուն կերպով վկայում համակարգում առկա խորքային խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի մասին:

Եվ այս խախտումները բացահայտվել են մի նախարարությունում, որը իր ողջ գոյության ընթացքում ապացուցեց, որ անիմաստ կառույց է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանհեթհեթ ու անիմաստ երևույթներից մեկը իրապես Սփյուռքի նախարարությունն է։ Ցանկացած նորմալ երկրում այն ֆունկցիաները, որոնք կատարում է Սփյուռքի նախարարությունը, կարող էր կատարել ԱԳՆ-ի մի վարչություն, որը կզբաղվեր հենց սփյուռքի հարցերով։ Սակայն քանի որ մեր երկրում ԱԳՆ-ն ոչնչով չի զիջում իր անարդյունավետությամբ նույն Սփյուռքի նախարարությանը, որոշվեց կոֆե խմողների նոր նախարարություն բացել, համ էլ լա՜վ ատկատ-մատկատ ա ֆռում։ Դրա համար էլ, այսօր Հրանուշ Հակոբյանին, որ հարցնում են՝ ի՞նչ են տալիս Հայաստան-Սփյուռք համաժողովները, ասում է դե գիրք գրեցինք, որի մեջ գրեցինք, թե մարդիկ ինչ են ասել այլ համաժողովներին, մարդիկ եկան իրար տեսան, Հայաստանը տեսան... Տիկին Հրանուշ, ձե՞ռք եք առնում։ Ինչ որ բրոշուր տպելը ներկայացնում եք, որպես մեծ հաղթանակ... Ընդհանրապես, կարո՞ղ եք հասկանալի ու սպառիչ պատասխան տալ ու նկարագրել ԳՈՆԵ 5 իրոք դրական ու իրոք արժևոր բան, որ տվել է ձեր նախարարությունը իր գոյության տարիների ողջ ընթացքում՝ խախտումներից և չարաշահումներից զատ իհարկե: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ, ասենք, մշակույթի նախարարությունը ջահելներին «տուն կանչել» չէր կարող կամ, ասենք, օրինակ, Սոցապ և աշխատանքի նախարարը Սինգապուրի 30 հոգանոց հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ավելի վատ կնայվեր:

Հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե Սփյուռքի նախարարության ֆինանսավորումը պետք է ավելացվի, քանի որ հայրենադարձության կազմակերպումն էժան գործ չէ: Լավ, այս մարդկանց էլ ո՞նց բացատրես, որ հայրենադարձությունը համոզելով չի արվում, որ երկրում պիտի այնպիսի սոցիալական ու տնտեսական միջավայր ստեղծել, որ մարդիկ իրենց կամքով դեսպանների ու հյուպատոսարանների դռները սկսեն կոտրել, թե բա՝ մեզ Հայաստան գնալու հնարավորություն տվեք: Պիտի տարատեսակ բանկա-բութուլկեքի բերաններն էնպես ձգես, որ դրսից եկածն իմանա, որ չի քցվելու: Կա՞ն այդ պայմանները: Իհարկե ոչ: Իսկ եթե չկան, ապա ու՞մ համար է Սփյուռքի նախարարությունը: Քանի՞ սփյուռքահայ գիտենք, որ հենց այդ կառույցի շնորհիվ կամ ջանքերով է եկել Հայաստան բնակվելու: Չկա նման մեկը: Ու, հետևաբար, «վա՜յ, Սփյուռքը մեզ համար էնքան կարևոր ա» հուզաթաթախ տեքստերից պետք է մեկընդմիշտ հրաժարվել ու արժանապատիվ գոյության հնարավորություններ ստեղծել նախևառաջ հայաստանաբնակների համար: Իսկ երբ այդ պայմանները լինեն, հավատացած եղեք, սփյուռքահայերին ո՛չ համոզելու, ո՛չ էլ դրա համար նախարարություն պահելու կարիք չի լինի:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված