Մեծ հաճույքով եմ նայում Մեսսիի խաղը. Ռոնալդու
Սպորտ
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Բարսելոնա»-ի Լիոնել Մեսսիին:
«Ինձ դուր է գալիս դիտել բոլոր լավ խաղացողներին: Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում: Մենք լավ հարաբերություններ ունենք և հարգում ենք միմյանց: Չեմ գնում նրանց տուն և միասին չենք ճաշում: Չեմ կարող նրան իմ ընկերն անվանել, բայց ինձ համար Լիոնելը գործընկեր է, այլ ոչ թե մրցակից», -Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել