Օֆշորային պետությունների անունները կհրապարակվեն, էլ հարկերը չեք կարողանա թաքցնել
Հասարակություն
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում էր ներառված նաև 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով օֆշորային գոտիների ցանկի հրապարակման հարցը:
«Օվշորային ցուցակների հրապարակումն ունի հատուկ նպատակ և պետք չէ դրան այդքան սկեպտիկորեն նայել: Երբ Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀՀ ՏԿԶ նախարարության միջոցով հրապարակվում է այդ երկրների ցանկը, պարզ է դառնում, թե որ երկրում է շահութահարկը 0 տոկոս, որ երկրում՝ 0-ից բարձր: Օրինակ՝ Իռլանդիայում շահութահարկը 0 տոկոս է, իսկ Հայաստանում 20 տոկոս: Երբ երկրների ցանկը հրապարակվում է, մեր բիզնեսմեններն այլևս չեն կարող խուսափել հարկ վճարելուց, կամ նման ինչ-որ մեխանիզմ կիրառեն»,-այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հավելենք, որ օֆշորային գոտիների ցանկում ընդգրկված է 37 պետություն և վերջիներից տարբեր տարածաշրջաններ: Երկրների թվում են՝ Անդորան, ԱՄԷ-ն, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Կիպրոսը, Կոստա Ռիկան, Պանաման, Շվեյցարիան և այլն:
Նախարար Արամյանն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու խոստացված 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանշին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանն՝ արդյոք խոստացված երկնիշ տնտեսական աճի ցուցանիշը հնարավոր եղավ արձանագրել, նախարարը պատասխանեց. «Մենք Կառավարության նիստերի ընթացքում բազմիցս քննարկել և ընդունել ենք տնտեսվարող սուբյեկտներին արտոնություններ տալու հարցը: Օրինակ՝ նրանց տրվել է ԱԱԾ հարկատեսակի հետ կապված արտոնություն, ինչը լրացուցիչ ներդրումներ է բերել, մյուս կողմից՝ արձանագրվել է օտարերկրյա ներդրումների 30 տոկոսի աճ»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը