Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները 

Արցախում տնտեսական եռամսյակային ակտիվությունը 11.5% է

Արցախ

2017թ. մարտին ՏԱՑ-ը 2016թ. մարտի համեմատ կազմել է 107.8 տոկոս, 2017թ. փետրվարի համեմատ` 106.2 տոկոս, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 111.5 տոկոս:

2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 Եվրո:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 14.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս, 162.4 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 110.5 տոկոս՝ մշակող արդյունաբերության, 106.3 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 104.9 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3%, մշակող արդյունաբերություն` 24.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.4%:

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 5.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5.1մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.02մլրդ դրամ, 2016թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 15.1 տոկոսով: 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15.3 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 13.1 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 25.8 տոկոսով, խոզերի գլխաքանակը` 24.7 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է 1.9 տոկոսով:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը:

2017թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 190.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.6 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 4851.9 հազ. տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.0 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22.8 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.8 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.9 տոկոսով:

Հանրապետությունում 2017թ. հունվար-մարտին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.9մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 4.1 տոկոս:

2017թ. հունվար-մարտին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 35.1 մլրդ. դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 37.0%-ը ծառայություններին:

2017թ. հունվար-մարտին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 152.0հազ. դրամ և նախորդ տարվա հունվար- մարտի համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:

ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ կամ 80.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 8.6 մլրդ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 30.7 մլրդ դրամ (63.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.1 մլրդ դրամով (45.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովում
Ամենադիտված