System of a Down-ը դրամահավաք է սկսում հայաստանցի երեխաներին և մեծահասակներին աջակցելու համար
Հայաստան
Աշխարհահռչակ երաժիստ, System of a Down ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը հայտարարել է, որ դրամահավաք է կազմակերպվում Հայաստանում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպության համար, որն աջակցում է անբարենպաստ պայմաններում ապրող երեխաներին և տարեցներին:
Asbarez-ի փոխանցմամբ, դրամահավաքն իրականացվելու է հունիսի 1-ին մեկնարկող եվրոպական շրջագայության ժամանակ VIP տոմսերի վաճառքի միջոցով:
Թանկյանը հայտարարել է՝ ձեռք բերելով VIP-փաթեթներ մարդիկ հնարավորություն կունենան ստանալ համերգի տոմս և հանդիպել, շփվել խմբի մասնակիցների հետ․ Դուք հնարավորություն կունենաք նաև աջակցելու՝ Հայաստանում բնակվող երեխաներին և մեծահասակներին»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը