Հայտնաբերվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիայում կրակոցներ արձակած անհատ ձեռներեցը (լուսանկարներ)
Հասարակություն
Ոստիկանները հայտնաբերել են Շերամի փողոցում կրակոցներ արձակած անձին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել Երեւան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Միքայելյանը:
Վերջինս կասկածվում է իր անվամբ հաշվառված «Բեկաս 12Մ» տիպի 12 մլմ տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ արձակելու մեջ:
Նա մայիսի 29-ին կրակել էր Օհանովի 2-րդ շենքի 41 բնակարանի բնակիչ, 44-ամյա Արման Ղայթմազյանի բնակարանի մուտքի դռան շրջանակին եւ պատշգամբին՝ վնասելով դռան եւ պատուհանի շրջանակները, ինչպես նաեւ պատուհանի պաշտպանիչ ցանցը:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, ապրանքագիտական եւ դատաձգաբանական:
Կայքի տեղեկություններով՝ Ս. Միքայելյանը աշխատում է որպես անհատ ձեռներեց, իսկ հրացանը գրանցված է նրա կնոջ՝ 48-ամյա Անահիտ Գալաջյանի անվամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը