«Իրատես». Սերժ Սարգսյանը մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե հանրապետության նախագահն ամենեւին էլ մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին (նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալները լցրել էին համբերության բաժակի վերջին կաթիլը): Իշխանությունը նաեւ մտավախություն ուներ, որ երկար տարիներ համակարգում աշխատած Ասատրյանը բոլոր սողանցքերը գիտի ու կարող է միշտ ջրից «չոր» դուրս գալ:
Սակայն տեւական փնտրտուքից հետո կանգ առան կրկին Արտեմ Ասատրյանի վրա, քանի որ սոցիալական ոլորտը բավական խնդրահարույց ու բարդ է, շատերը չեն ցանկանում մտնել այդ բեռան տակ, իսկ նախագահն էլ հարմար թեկնածու չի գտել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ