Սամպաոլին ներկայացվեց Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում
Սպորտ
Խորխե Սամպաոլին պաշտոնապես ներկայացվեց Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Մասնագետը հավաքականի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նրա մարզչական շտաբում կընգրկվի նաև 1986թ.-ի աշխարհի չեմպիոն Խորխե Բուրուչագան:
Սամպաոլիի գլխավորությամբ ավարտված մրցաշրջանում «Սևիլիա»-ն զբաղեցրել է Իսպանիայի առաջնության 4-րդ հորիզոնականը: 2015թ.-ին մասնագետի գլխավորությմաբ Չիլիի ընտրանին նվաճել է Ամերիկայի գավաթը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը