Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Արտագաղթ դեպի օֆշոր

Հրապարակումներ

Կառավարությունը վերջին նիստում սահմանել է բավականին ուշագրավ մի ցանկ. հրապարակվել են բոլոր այն երկրներն ու նահանգները, որոնք դիտվում են օֆշորային գոտիներ:

Այդ ցանկում ներառված են տարատեսակ օֆշորային սկանդալներից հայ հանրությանը քաջ հայտնի անուններ՝ Վիջինյան կղզիներ, Պանամա, Կիպրոսի կզիներ, Իռլանդիան, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ֆիլիպինները, Նիդեռլանդների թագավորության տարածաշրջաններ, Լիբանանը, Անդորրան և Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Կոստա Ռիկան, այլն: Օֆշորային գոտիների ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկված է 37 պետություն և վերջիներից տարբեր տարածաշրջաններ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով օֆշորային երկրների ցանկի հաստատմանը՝ հայտարարել է, որ դա անհրաժետություն էր, որը բխում է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի դրույթներից: Արամյանի պնդմամբ՝ օֆշորի գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մի քանի չափանիշներով նման երկրներ են դիտարկվում այն երկրները, որոնց մոտ շահութահարկի դրույքը բավական ցածր է:

Օրինակ՝ ՀՀ-ում շահութահարկը 20 տոկոս է, բայց այդ ցանկում ներառված երկրներից Իռլանդիայում 0 տոկոս է: «Ցանկը հրպարակվում է զուտ այն պատճառով, որպեսզի մենք զսպող մեխանիզմներ ունենանք, բացի այդ հարկերից խուսափման սխեմաներ չաշխատեցնեն: Այդ ցանկում առաջավոր երկրներ կան, դա ոչ թե նշանակում է, որ այդ տնտեսությունները վտանգավոր գոտում են, այլ շահութահարկի դրույքը շատ ավելի ցածր է, քան մեզ մոտ, և կա հավանականություն, որ այդտեղ կաշխատեն հայտնի սխեմաները»,- նշել է Արամյանը: Նախարարի այս զուգահեռները ակնհայտ և թափանցիկ ակնարկ են, առ այն, որ հայաստանյան ընկերություններն ավելի ցածր շահութահարկ վճարելու նպատակով, կարող են գրանցվել հենց նույն Իռլանդիայում: Սա հարկերից խուսափելու Արամյանի ասած քաջ հայտնի սխեման է:

Նախարարը մեզ վստահեցնում է, որ Հայաստանի Հարկային օրենսգիրքը այդ հայտնի սխեմաների կանխարգելման նպատակով կանխարգելիչ նորմեր է սահմանում: Իհարկե, դժվար չէ կռահել, որ չնայած կանխարգելիչ օրենսդրական նորմերի՝ եթե  ձևավորվել է վիճակ, երբ օֆշորում տնտեսվարողն աշխատում է առանց շահութահարկ վճարելու, իսկ Հայաստանում պետք է 20 տոկոս վճարի, տնտեսվարողները գնալու են դեպի օֆշոր: Բացի այդ, տնտեսվարողների գործն է հեշտանում, անգամ պատրաստի ցանկ կա և կարելի է հեշտ կողմնորոշվել, թե որ օֆշորն է քիմքին ավելի հարմար: Հետաքրքիր է նաև այն, որ շարունակվում է Հայաստանից կապիտալի արտահոսքը օֆշորային երկրներ՝ Կիպրոս և Վիրջինյան կղզիներ։ Այդ երկրներ Հայաստանից ավելի շատ փող գնում է, քան գալիս։ Վիրջինյան կղզիներ այս տարի Հայաստանից գնացել է մոտ 27.7 միլիարդ դրամ կամ մոտ 58 միլիոն դոլար, իսկ Կիպրոս մոտ 2 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար։ Ակնհայտորեն, այս գումարները անօրինական ճանապարհով աշխատած փողերի լվացում են, քանի որ Վիրջինյան կղզիներն էլ, Կիպրոսն էլ օֆշորային գոտիներ են՝ նախատեսված հենց ծագման օրինականության ապացուցման կարիք չունեցող փողերի համար։ Կապիտալի արտահոսքը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ տնտեսության վատ վիճակով: Առավել քան խոսուն է այն հանգամանքը, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի օֆշորային երկրների կեսից ավելիի հետ, ինչ խոսք, սա մեր արտաքին գործերի նախարարության լրջագույն ձեռքբերումներից է:

Ստելլա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված